26 марта 2012 г.

Հեռանալիս
Քեզ հիշելու համար
Խնդրեցի մի համբույր տաս,
Որ մոռանալիս
Քո անունը տաք շուրթերիս
Սիրտս այսքան էլ ցավ չզգար:
Չլսեցիր, չփորձեցիր ինձ հասկանալ
Ազատությունիցդ գեթ մի վարկյան
Իմ ներկայում դու մոռանալ,
Այլ աշխորհում դու քեզ համար
Տաք արևներ բուսնեցիր վառ
Իսկ իմ սերը լոկ մի ձմեռ
Դու թողեցիր անցյալում մեր:
Դու հեռացար,
Այս գարունով ինձ մառացար,
Ջերմ արևներ բուսնեցիր վառ
Ինձ դարձնելով ձմռան վկան



26 янв. 2012 г.

Աֆորիզմներ

Տվեք ինձ մի կայծ, և ես կհրդեհեմ ողջ աշխարհը:

Յուրաքանչյուրս ունենք մի դատարկություն,որը միայն հողով կարող է լցվել:

Երբ գնահատվում է կորցվածը` կարևորվում է ապագան,իսկ երբ գնահատվում է ապագան` մոռացվում է կորցվածը:


Անցյալը մի պարկ,որ ժամ առ ժամ ծանրանում է մեր մեջքի վրա մինչ այն ժամանակ,երբ ինքներս ենք մտնում այդ պարկի մեջ ու ծանրոց դառնում ուրիշի համար:


Վստահությունը մի բարակ թել է, որի մի ծայրը ամուր կապվում է մեր ձեռքին, իսկ մյուս ծայրը` անփույթորեն բռնվում վստահվածի կողմից:


Յուրաքանչյուրս մեր աշխահն ունենք, որտեղ իսկական քաոս կտիրի, եթե միայն այնտեղ ապրեք...

Խոստումնալից սկիզբի ու ավարտի ընթացքում միշտ դատարկություններ ենք լցնում, իսկ դատարկությունները ոչ սկիզբ ունեն , ոչ էլ ավարտ...

Երբ անցյալն ու ապագան հատես մի կետում` ներկայում, կարող ես շնորհավորել ու հանձել ինքդ քեզ միայնության մեդալը:

Երբ բացատրվելու համար կպակասեն բառերդ` պետք չէ լռել, լռությունն իր բառերը մոռացել է անցած դարում:



Misht che vor erazanqner@ irakananum en, bayc menq haverj erazum enq...misht che vor karoxanum enq gtnel, sakayn misht pntrum enq...
P.S. Menq uxaki aprum enq!!


Հավատալով Աստծուն կարող ես պայքարել, հույս դնելով Աստծո վրա նշանակում է պարտված ես...


Ճշմարտության և ստի ուղիներն առաջին իսկ խաչմերուկից մեկ ճանապարհ են դառնում: Մեր ոտքերը ցավոք դեռ թևեր չեն...

Հեշտ է <<ապրել>>, երբ ընդունում ես,որ ամեն ոք չէ, որ քեզ պես է <<ապրում>>:

Երազանքները գուցե խենթություններ են թվում, սակայն խենթություններն երբեմն երազանքներ են իրականացնում:

Երբեմն երազում ենք,որ գեթ վարկյանով վերադառնանք անցյալ`չգիտակցելով,որ այնտեղ տանող ճանապարհը միայն ապագան է

Ինչու են միշտ տխրության պահին հիշվում ուրախ անցած օրերը:
Եվ այն փաստը, որ այլևս չես կարող վերադարձնել գեթ մի վարկյան այդ օրերից` բազմապատկում են ցավտ:

16 янв. 2012 г.

Հակասություն

Իմ հրաժեշտն այնքան ցավոտ չէր,
Ինչպես քոնը մինչև սրտիս խորք,
Ու իմ համբույրն էլ այնքան սառը չէր,
Ինչպես շուրթերդ դարձած այնքան խորթ:

Իմ հայացքն ավաղ էլ անտարբեր չէր,
Ու չէր փնտրում այն ուրիշին,
Իսկ քո սիրտը ցավոք էլ իմը չէր
Չէր բաբախում այն` իմ անվան կողքին:

Իմ վերադարձը էլ սպասելու չէր,
Ինչպես հեռանալդ էր անսպասելի
Մեր երջանկոթյունն էլ իրար կողքի չէր,
Օտարությունն էր դարձել այնքան հաճելի…

7 дек. 2011 г.

Խաբկանք...



















Սիրտ իմ մի տխրիր, պետք չէ,
Մի նայիր աչքերիս արտասվող,
Ուղղակի մի պահ անցյալը նորից,
Շոյեց վերքերս ծնված նրանից:

Չգիտեմ ինչ է այսօր կատարվում,
Միշտ կարողացել եմ ժպտալ ամենքին,
Ուղղակի սիրտս ինձ պես ուժեղ չէ,
Նա չգիտի ինչպես ապրի առանց քեզ:

Ես տխրությունդ հավաքել եմ հատ - հատ,
Ու խաբկանք օրեր դարձրել ինձ համար,
Կարծես թե դու մոռացել ես ակամա,
Թե ինչ ունեինք և ինչ ուենք հիմա:

Եթե ես քեզ նեղացրել եմ մի պահ
Մեղավորը կյանքն է՝ ոչ քաղցր ինձ համար,
Ուղղակի մի պահ հասկացիր վերջապես
Որ ամեն ինչ նույնն է, դու ստում ես ինքդ քեզ:

Բաժանում չէ սա, ուղղակի ակնթնարթ,
Սիրտ իմ մի տխրիր պետք չէ ավաղ
Կանցնի այս օրը,կգտնենք մեզ համար
Մինչ այժմ չապրած մի նոր խաբկանք:

5 дек. 2011 г.

Սիրո այգի


Իմ այգին հին, իմ այգին ցանկապատ,
Մնացել է մենակ, մնացել՝ անխնամ,
Այնտեղ հիմա լոկ աշուն է տիրում,
Ու անհաս սեր է ծառերից թափվում:
Իմ այգում ցուրտ է, իմ այգում մութ է,
Կարոտ է մնացել իմ այգին արևին,
Լուռ քայլերս են այնտեղ լոկ շրջում
Ու տերևններն են անունդ երգում:
Իմ այգում խինդ կար, ապրող երազանք,
Մինչև որ անցար կողքով դու նրա
Իմ այգին բաց էր, ու անցանկապատ
Դու բանտարկեցիր քեզանով նրան:
Ծառերն իմ պատվաստեցիր անծանոթ բերքով,
Դարձնելով այգիս դրախտի անկյուն,
Ու լցրեցիր օրերս խենթ հեքիաթներով,
Եվ մոռացնել տվեցիր օրերս անգույն:
Սակայն ինչու ինձ չշշնջացիր,
Որ մշտապես չես այգուս տիրուհին,
Որ կգա օրը, ու կբացես դուռը,
Դեպի սին նայող քո ճանապարհին:
Իմ հոգում ցուրտ է, իմ հոգում գիշեր,
Անհաս սերս է փթթում սրտիս մեջ,
Ու աչքերս քո ճամփին կարոտ,
Քեզ են սպասում գարնան արևով: